Դելից օղին արտադրվում է <<Դելից Քրաֆթ>> ՍՊԸ-ի կողմից, մենք փոքր ընտանեկան բիզնես ենք, իսկ միրգը ձեռք ենք բերում Հայաստանի տարբեր մարզերից, անմիջապես միրգը աճեցնող գյուղի մեր հայրենակիցներից, այսպիսով նպաստելով գյուղում աճեցվող սեզոնային մրգերի սպառումն ապահովելու սոցիալական առաքելությանը, գնելով Դելից օղին դուք նպաստում եք հայկական գյուղերի զարգացմանը։ Մեր արտադրամասը, ինչպես նաև Դելից օղիների ապրանքանիշն, ամբողջապես ստեղծվել են Դելիցի թիմի՝ Դելիցի հիմնադիրների, ֆինանսական միջոցներով, առանց այլ ներդրողների որևէ մասնակցության, այս լիակատար ֆինանսական անկախությունը, որը մենք ունենք որպես արտադրող, թույլ է տալիս մեզ ստանալ այնպիսի արտադրանք որը պարբերաբար օգտագործում ենք հենց մենք ինքներս, ինչպես նաև տարբեր առիթներով սիրով նվիրում մեր սիրելիներին, քանի որ մենք չունենք որևէ սահմանափակում ստանալ այն օղին որը կհամապատասխանի հայկական օղու մասին մեր բոլոր պատկերացումներին, կլինի մեր սրտով, ինչպես նաև կլինի մեր երազանքի արտացոլանքը՝ ստանալ այնպիսի օղի որն իր մեջ կամփոփի հայկական դաշտավայրերի մրգերի համն ու բույրը, այդ մրգերը աճեցնելուց գյուղացու թափած ջանքը, Դելից թիմի անկոտրուն նվիրվածությունը կատարելությանը, ինչպես նաև օղու թորման և ֆիլտրացման ժամանակակից եվրոպական տեխնոլոգիաները։
<<ԴԵԼԻՑ ՔՐԱՖԹ>> ՍՊԸ
Հայաստանի Հանրապետություն, Էջմիածին, Չարենցի 250
+37493093535