Դելից օղին հայկական է, այն արտադրվում է Հայաստանում։ Դելիցը ձեռագործ օղի է, այն պատրաստված է հատընտիր մրգերից, թորման և օղու ստացման ամբողջ գործընթացը կատարվում է ձեռքով, ինչը թույլ է տալիս վերահսկել օղու արտադրման ամեն փուլը, լավագույն համային ու որակական հատկանիշներ ստանալու համար։ Դելիցը պատրաստվում է հատուկ բաղադրատոմսով և չկրկնվող տեխնոլոգիայով, ինչը Դելից օղին դարձնում է խիստ տարբերվող այլ օղիներից։ Այսպիսով Դելիցը քրաֆթ օղի է, քրաֆթ նշանակում է ձեռագործ, ի տարբերություն խոշոր գործարանային օղիների արտադրման համար կիրառվող լրիվ ավտոմատացված հոսքագծի, Դելիցը արտադրվում է կիսավտոմատ եղանակով, առանց հոսքագծի, այսինքն օղու արատադրման ժամանակակից եվրոպական ծագման սարքավումների օգտագործմամբ, և ձեռքի աշխատանքի ներդաշնակ համադրությամբ, ինչը թույլ է տալիս ապահովել յուրաքանչյուր արտադրված Դելից օղու շշի համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Այսպիսով մենք ստանում ենք հենց այն օղին ինչը ի սկզբանե նախատեսված էր։ Դուք կարող եք պատվիրել Դելից օղին այստեղ մեր https://delits.am/ կայքում կամ զանգահարելով +37493093535 հեռախոսահամարով։
Դելիցի մյուս յուրահատկությունը նրա պատրաստման ժամանակ բացի մրգերից այլ բաղադրիչների օգտագործումից կտրականապես հրաժարվելն է՝ ի տարբերություն այլ օղիների Դելից օղին պատրաստվում է միմիայն բնական մրգերից, առանց շաքարի, առանց արհեստական խմորասնկերի, և առանց համային ու գունային հավելումների օգագործման, իսկ օղու հնեցման համար օգագործվում է ֆրանսիական կաղնու ծառի (ռուսերեն՝ дуб, անգլերեն՝ oak) փայտ, հենց հնեցումն է տալիս Դելից Ծիրան և Դելից Դեղձ հնեցված օղիների յուրահատուկ գույնը։ Մրգերից բացի այլ բաղադրիչներիչների օգատործելուց իսպառ հրաժարվելը եղել է մեր՝ Դելիցի ապրանքանիշի թիմի, սկզբունքային որոշումը, հենց այս մոտեցումն է Դելից օղին սպառողների կողմից մեր հանդեպ եղած վստահության երաշխիքը։
Դելից օղին շշալցվում է ֆրանսիական արտադրության բարձրակարգ շշերում, իսկ շշերը փակելու համար օգտագործվում են պորտուգալական արտադրության խցաններ, որոնք պատրաստված են բնական խցանափայտի օգտագործմամբ։ Դելից օղիները ստեղծված են այնպես որպեսզի սահմանափակեն օղիների հնարավոր բացասական ազդեցությունն օղիները օգտագործողի առողջության վրա, Դելից ապրանքանիշը խրախուսում է օղիների պատասխանատու և սահմանափակ օգտագործումը, Դելիցը հատուկ ստեղծված է այն համոզմամբ որ օղին որպես խմիչք պետք է օգտագործել համեմատաբար քիչ, բայց օգտագործելիս ընտրել տարբերվողը, լավագույնը, և համեմատաբար առողջարարը։ Դելիցի մյուս առանձնահատկությունը այն է որ Դելիցը հատկապես լավ խմվում է դանդաղ, կում առ կում, վայելելով յուրաքանչյուր կումը, այսպիսով ընդհամենը մեկ բաժակ Դելից օղին կարող է լինել ձեր լավագույն ուղեկիցը երեկոյան տանը ձեր սիրելի Netflix սերիալը դիտելիս։ Ինչպես նաև Դելիցը իդեալական ընտրություն է ավանդական հայկական խորովածի կրակի շուրջ խորովածի համտեսի համար, մենք Դելից թիմով սիրում ենք նշել մեր ապրանքանիշի հաջողությունները մեր արտադրամասում, կրակի շուրջ հավաքված, կրակի վրա մեր պատրաստած սթեյքը Դելից օղու հետ համտեսելով։ Դելից օղին խմելիս դուք անմիջապես կլցվեք դրական էմոցիաներով, Դելիցը հեշտությամբ կանկացնի ձեր հոգնածությունը, հատկապես լարված աշխատանքային օրվանից հետո։ Դելիցն ըմպելն ինքնին յուրահատուկ փորձառություն է, այդ փորձառությունը հատկապես ակնառու է հարազատների և ընկերների շրջապատում միասին ըմպելիս։
Լավագույն որակի ընտիր մրգերի օգտագործումը, համադրված մրգերի խմորման, թորման, հնեցման, ֆիլտրացիայի և շշալցման խիստ յուրահատուկ և ստանդարտացված մեթոդների հետ, տալիս է վերջնական զարմանալի արդյունք՝ Դելից քրաֆթ օղին, իր չկրկնվող և տարբերվող տեսքով, հոտով և համով։ Այսպիսով Դելիցն իրապես պրեմիում դասի օղի է, մեր արտադրանքի այժմ եղած քանակությունը՝ առաջին խմբաքանակը, ընդհամենը 1400 շիշ է, Դելից օղին արտադրվում է սահմանափակ քանակությամբ, շեշտը դնելով այն խմելուց հնարավորինս տարբերվող, և լավագույն, համային ու զգայական հատկանիշներ ստանալու վրա, պատրաստման տեխնոլոգիայում շեշտադրված է ամեն քայլում որակը հանուն քանակի չզիջելու սկզբունքը, անգամ եթե քանակությունը համեմատաբար քիչ է ստացվում, 1 լիտր օղի ստանալու համար օգտագործվում է մոտ 14կգ լավագույն որակի, և պարտադիր ապրանքային տեսքի միրգ, այն տեսքի միրգ որը դուք ամեն օր տեսնում եք վաճառքի դրված ձեր սիրելի սուպերմարկետում կամ մթերային խանութում, այսպիսով բացառելով վնասված, թոշնած կամ չհասած մրգերի օգտագործումը Դելից օղու ստացման համար, դա ապահովում է Դելիցի յուրահատուկ նուրբ և սահուն համը։ Միայն այսպիսի անզիջում մոտեցմամբ է հնարավոր ապահովել իրական հավատարմություն որակի հանդեպ։
Որակի որպես բացարձակ արժեք հռչակմամբ հաշվի չի առնվում անգամ օղին ստանալու ինքնարժեքը, այսինքն չի արվում որևէ քայլ իջեցնելու օղու որակը հանուն ինքնարժեքի իջեցման, և սա պատճառը է որ Դելից օղու գինը համեմատաբար բարձր է շուկայում առկա այլ օղիներից, և այն վաճառվում է առնվազն 15000 դրամ գնով՝ 0,5 լիտր տարողությամբ շշի համար։ Օղու արտադրման ամեն փուլ կառուցված է այնպես որ հնարավոր լինի ստանալ տարբերվող, յուրահատուկ, և լավագույն որակի պրեմիում արտադրանք համեմատաբար ընդունելի գնի դիմաց։ Մեր համոզմամբ ի դեմս Դելից ապրանքանիշի մենք ստացել ենք արժեք որն արժանի է այդ գնին, ինչում դուք կհամոզվեք Դելից օղին փորձելիս ձեր հենց առաջին կումից։
Դելից օղիների արտադրման գործընթացը շատ յուրահատուկ է, այն պատրաստելու համար հատընտիր մրգերը լցվում են տակառի մեջ, մի քանի օր տակառի մեջ մնալուց հետո սկսում է մրգերի խմորման գործընթացը, որպես խմորիչ հանդես են գալիս մրգերի կեղևի մեջ առկա բնական խմորիչները, երբ մրգերի հյութն արդեն դուրս է տվել և մրգերը արդեն խմորված են, տակառներում մենք ունենում ենք մրգերի հյութերի խյուս՝ հեղուկ զանգված, կորիզները հեռացնելուց հետո խյուսը տեղափոխվում է թորման 500 լիտր տարողությամբ սարքի մեջ, մեր թորման սարքը ռուսական արտադրության է, այն ստեղծված է Ռուսաստանում, թորման սարքեր պատրաստելու 20 տարվա փորձ ունեցող ազգությամբ հայ մասնագետի կողմից, սարքը անկրկնելի է, ստեղծված է միայն 1 օրինակով հատուկ <<Դելից Քրաֆթ>> ՍՊԸ-ի համար, սարքի առանձնահատկություններից է այն, որ սարքը թույլ է տալիս ունենալ լրիվ վերահսկողություն թորման պրոցեսի վրա տարբեր կարգաբերումների միջոցով, սա խիստ կարևոր է լավագույն թորվածք ստանալու համար։ Խյուսը առաջին անգամ թորելուց հետո, ստացված թափանցիկ գույնի թորվացքը թորվում է ևս մեկ անգամ, այսպիսով կրկնակի թորմամբ մենք ստանում ենք 40-42% թնդությամբ օղի։ Ստացված օղին լցվում է 20 լիտր տարողությամբ ապակյա տարրաների մեջ և պահվում առնվազն 4 ամիս մթության մեջ, մեր արտադրամասի պահեստում, այս 4 ամիսների ընթացքում օղին այսպես ասած հանգստանում է, օղու համն ու հոտը գալիս են իրենց վերջնական վիճակին, այդ 4 ամիսների ընթացքում, Ծիրանի և Դեղձի դեպքում, նաև կատարվում է օղիների հնեցում կաղնու փայտով, իսկ Սալորի օղին մենք չենք հնեցնում, քանի որ այն խիստ տարբերվող է հենց չհնեցված։ 4 ամսից հետո օղին որը գտնվում էր 20 լիտրանոց ապակյա տարրաներում անցնում է ֆիլտրացման փուլ, ֆիլտրացիայից առաջ օղին տեղադրվում է սառցարանի մեջ և սառեցվում մինչև -12°C ջերմաստիճանի, քանի որ այն ամբողջապես թորվածք է այն սառույցի չի վերածվում, այլ պարզապես սառում է, որից հետո սառը թորվածքը անց է կացվում իտալական արտադրության ֆիլտրացման սարքի միջով, որն օգտագործում է ամենաբարձր կարգի թղթե՝ կարտոնե, ֆիլտրեր, ֆիլտրացիայից առաջ անհրաժեշտ է օղին սառեցնել, թորվածքի մեջ առկա՝ մրգերից մնացած, խառնուրդները սառեցմանբ խտացնելու ու առանձնացնելու, և ֆիլտրացմամբ դուրս բերելու համար, այսպիսով ստացվում է մաքուր, միատարր և թափանցիկ հեղուկ, հնեցման դեպքում թեթև գունավորմամբ որը գալիս է կաղնու փայտից։ Ստացված օղին արդեն վերջում շշալցվում է կիրառելով շշալցման իտալական սարքավումներ։