Դելից քրաֆթ օղին ստեղծված է ի նկատի ունենալով արտադրության թափանցիկությունը որպես արժեք, մեր արտադրամասը որը գտնվում է Էջմիածին քաղաքում վարում է բաց դռների քաղաքականություն, մեր դռները միշտ բաց են մեր սպառողների առջև, որոշակի գումարով, իսկ որոշ օրերին անգամ լրիվ անվճար, մեր թիմը պատրաստ է հյուրընկալել ձեզ մեր արտադրամասում, ցույց տալ ձեզ Դելից օղու արտադրման ամբողջ գործընթացը, իր բոլոր մանրամասներով, և պատասխանել ձեր բոլոր հարցերերին, իսկ վերջում հյուրասիրել ձեզ Դելից օղին, ինչպես նաև մեր թիմի վերահսկողությամբ ինքներդ կարող եք մասնակցել օղու արտադրման գործընթացին։
Դելից թիմին շատ հետաքրքիր է մեր յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը Դելից օղիների մասին, մենք սիրով կսպասենք ձեր առաջարկներին մեր հետագա տեսականին ընդլայնելու համար, և եղած տեսականին կատարելագործելու համար, այժմ Դելից օղիները միայն երեքն են՝ Սալոր, հնեցված Ծիրան, և հենցված Դեղձ։ Մենք շատ ենք կարևորում մեր սպառողների ակտիվ մասնակցությունը մեր տեսականու հետագա ընդլայնման նախաձեռնությանը։ Դելից օղին, և իր համային հատկանիշներով, և շշի արտաքին տեսքով, գլուխգործոց է, ստեղծագործություն, Դելից թիմի եռամյա աշխատանքի արդյունք, երեք տարիներ լի բազմաթիվ փորձարկումներով, կատարելության փնտրտուքով, և ապրանքանիշի իր աութենտիկ՝ իսկական, տեղը և դեմքը գտնելու ձգտումով։
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Էջմիածին, Չարենցի 250
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռախոսահամար՝ +37493093535